Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մամուլի հաղորդագրություն

Մամուլի հաղորդագրություն
11.12.2023 | 12:35

Նոյեմբերի 15-ից «Համահայկական ճակատ» շարժումը ակտիվ գործունեություն է ծավալում Երևանում և հանրապետության մարզերում։

Շարժման գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում, Հյուսիսային պողոտա 1 հասցեում։

Դեկտեմբերի 8-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս «Համահայկական ճակատ» շարժումը հիմնադրեց աշխատանքային գրասենյակ։ Առաջիկայում նոր գրասենյակներ կբացվեն Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում։

«Համահայկական ճակատ» շարժումը շուտով կներկայացնի նաև «Հայաստանի վերականգման և զարգացման» համապարփակ ծրագիր, որի առանցքը ՀՀ անվտանգային համակարգի հզորացումն է և համահայկական խնդիրների շուրջ միասնական դիրքորոշումների կամարտահայտումը։

Շարժումը հաստատակամ է միասնականության և աշխարհասփյուռ հայության պայքարի ոգին գործողություն դարձնելու որոշման մեջ՝ հանուն իրական խաղաղության, հանուն անխոցելի անվտանգության և հանուն զարգացման։

Երեւան, 11.12. 2023թ.

Հյուսիսային պողոտա 1,

«Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակ

Դիտվել է՝ 3374

Մեկնաբանություններ